Ուկրաինայում հակամարտությունն այս տարի չի ավարտվի․ ԱՄՆ ԶՈւ միացյալ շտաբի պետ
ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ շտաբի (JCHS) նախագահ, գեներալ Մարկ Միլին կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դժվար թե ավարտվի 2023 թվականին։ Այս մասին նա ասել է Foreign Affairs ամսագրին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ կողմերից որևէ մեկի համար իր քաղաքական նպատակներին հասնելը, իսկ պատերազմը նշանակում է քաղաքական նպատակներին հասնել ռազմական ճանապարհով, շատ դժվար, շատ դժվար կլինի։ Եվ անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ հնարավորություն կա, որ դա տեղի կունենա այս տարի»,- ասել է Միլին։
Ավելի վաղ Միլին և Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հեռախոսազրույցում քննարկել են հակամարտության ընթացքը և իրավիճակի վերաբերյալ գնահատականներ փոխանակել։ Զրույցի ընթացքում Միլլին և Զալուժնին վերանայել են ռազմական գործողությունների ընթացքը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել մարտական գործողությունների հեռանկարների և առճակատման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականների շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Լենցովը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդ...
Տեղի մատույցներում հայ սահմանապահի գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱԱԾ
ԱԱԾ-ն հերքում է տարածել համացանցում ավելի վաղ տարածված տեղեկության վերաբերյալ, համաձայն որի՝ ինժեներական աշխատանքներ կատ...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...