Ուկրաինան հայտնել է Բախմուտում մի շարք դիրքեր վերադարձնելու մասին
Ուկրաինայի զինված ուժերը Բախմուտում հակահարձակման են անցել՝ կարողանալով վերադարձնել նախկինում կորցրած մի շարք դիրքեր։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերի Military Media Center հարթակը՝ հղում անելով Ուկրաինայի զորքերի արևելյան խմբավորման հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։
«Առաջ շարժվելու համար թշնամին կիրառում է առավելագույն ջանքեր և ոչինչ հաշվի չի առնում։ Չնայած էական կորուստներին, մարտի պարբերաբար նետվում են Վագների նոր գրոհիչ խմբեր, մասնավոր մյուս ընկերությունների մարտիկներ, դեսանտայիններ։ Սակայն քաղաքը իր վերահսկողության տակ վերցնել թշնամուն չի հաջողվում»,- ասել է Սիրսկին։
Ըստ ուկրաինացի զինվորականի՝ Բախմուտում իրավիճակը բավականին բարդ է։ Սիրսկին նշում է, որ Բախմուտի ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ մարտական գործողությունները։
Բացի դա, նա նշել է, որ ուկրաինական ուժերը Լիմանի ուղղությամբ կարողացել են հետ մղել ռուսական հարձակումները և գերեվարել ռուսաստանցի 10 զինծառայողի։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Լենցովը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդ...
Տեղի մատույցներում հայ սահմանապահի գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱԱԾ
ԱԱԾ-ն հերքում է տարածել համացանցում ավելի վաղ տարածված տեղեկության վերաբերյալ, համաձայն որի՝ ինժեներական աշխատանքներ կատ...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...