Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սոված» ուսանողը կերել է 120․000 դոլար արժողությամբ բանանը

Հարավկորեացի «սոված» ուսանողը կերել է 120 հազար դոլար արժողությամբ արվեստի ստեղծագործությունը։ Այս մասին հայտնում է Комсомольская правда տելեգրամյան ալիքը։  Պատին փակցված բանանը ժամանակակից…

Հարավկորեացի «սոված» ուսանողը կերել է 120 հազար դոլար արժողությամբ արվեստի ստեղծագործությունը։ Այս մասին հայտնում է Комсомольская правда տելեգրամյան ալիքը։ 

 

Պատին փակցված բանանը ժամանակակից իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի ցուցահանդեսի մի մասն էր, որն այժմ տեղի է ունենում Սեուլի Լիումի թանգարանում: Տղան իր արարքը բացատրել է նրանով, որ բաց է թողել նախաճաշը և շատ քաղցած է եղել։ Բանանը ուտելուց հետո կեղևը նորից հետ է փակցրել պատին։

 

Բարեբախտաբար, թանգարանի ներկայացուցիչները ուսանողից փոխհատուցում չեն պահանջել, քանի որ բանանը  երեք օրը մեկ փոխում են թարմի։ 

 

Միջադեպից հետո թանգարանի աշխատակիցները նոր բանան են սոսնձել պատին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250