Եղոյանը՝ Ռուբեն Ռուբինյանի բանակցություններում մասնակցելու մասին
«Վաշինգտոնի բանակցություններում Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը անձամբ վարչապետի որոշումն է»,- հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Ռուբինյանի՝ Վաշինգտոն մեկնելուն։
Ըստ Եղոյանի, այդտեղ զարմանալի ոչինչ չկա. «Ռուբինյանը Ազգային ժողովի փոխխոսնակն է ու որևէ վատ բան չկա նրանում, որ նաև Ազգային ժողովն էլ է մասնակցում բանակցություններին։ Ի վերջո սա խորհդարանական հանրապետություն է ու փաստորեն Ռուբեն Ռուբինյանի դեմքով ԱԺ-ն էլ է մասնակցում»։
Հարցին, թե արդյոք չի նշանակում, որ այս քայլով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները փոխկապակվում են, Եղոյանը արձագանքել է․ «Պարոն Ռուբինյանի ներկայությունը ինքնին դա չի նշանակում։ Ոչ, չի նշանակում»։
Հիշեցնենք, այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ է Ռուբինյանը մեկնել ԱՄՆ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Վաշինգտոնում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...