Պրիգոժինը հայտնել է Բախմուտում «Վագներ»-ի առաջխաղացման մասին
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ երկուշաբթի՝ մայիսի 1-ին, խմբավորման ստորաբաժանումները կարողացել են Արտեմովսկում (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) տարբեր ուղղություններով առաջ շարժվել մինչև 120 մետր։ Այս մասին նշվում է նրա մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Այսօր «Վագներ»-ը Բախմուտում առաջ է անցել մինչև 120 մետր, մեր ստորաբաժանումները գրավել են 45000 քառակուսի մետր տարածք», - ասել է Պրիգոժինը:
Ավելի վաղ Սոլեդարից Պրիգոժինը մայիսի 1-ի կապակցությամբ շնորհավորել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Ուկրաինայի Զինված ուժերի ցամաքային զորքերի (APU) հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։
Ապրիլի 30-ին Պրիգոժինը հայտնել է, որ խմբավորման մարտիկները կիրակի օրը տարբեր ուղղություններով Արտեմովսկում (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) առաջ են շարժվել մինչև 230 մետր։ Միաժամանակ, նրա խոսքով, 2,9 քառակուսի կիլոմետր տարածքը մնում է ուկրաինացի զինվորականների վերահսկողության տակ։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Լենցովը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդ...
Տեղի մատույցներում հայ սահմանապահի գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱԱԾ
ԱԱԾ-ն հերքում է տարածել համացանցում ավելի վաղ տարածված տեղեկության վերաբերյալ, համաձայն որի՝ ինժեներական աշխատանքներ կատ...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...
Իրավիճակը՝ սահմանին․ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ժամը 23:00-ի դրությամբ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ժամը 20:10-22:0...