Մյասնիկյան պողոտայում տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանի Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով 54-ամյա տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը միջադեպի մասին ահազանգը ստացել է ապրիլի 30-ին` ժամը 23։50-ի սահմաններում։
«Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 2 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի դռան վրա՝ կրակոցի հետք։ Իրավապահները պարզել են, որ սպանվածը նույն շենքի բնակիչ 54-ամյա Սողոմոն Վ․-ն է, որի ուղղությամբ 2 կրակոց է արձակել անհայտ անձը»,– հայտնում է կայքը։
Քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Իրավապահներն անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում սպանությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ Պետրոսյանը 17 մետր բարձությունից ընկել է ձորը․ «Հրապարակ»
Մայիսի 1-ին նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Պետրոսյանը «Հրապարակին» պատմել է, որ Վանաձոր-Ալավ...
Օկուպացված Ջրականում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Այսօր Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ջրականի տարածքում ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին հաղորդում ե...
Բուլղարիայի գլխավոր դատախազին տեղափոխող ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել
Բուլղարիայի գլխավոր դատախազ Իվան Գեշևի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստի...
Մեկ օրվա ընթացքում 15 երկրաշարժ է գրանցվել Կամչատկայում
Մեկ օրվա ընթացքում Կամչատկայի արևելքում գտնվող Շիվելուչ հրաբխի տարածքում 4,2 մագնիտուդ հզորությամբ 15 երկրաշարժ է գ...