Եթե նման որոշում կայացվի ռուսները կտուժեն․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունն իրավունք ունի խզել դիվանագիտական հարաբերությունները Լեհաստանի հետ, բայց կտուժեն ռուսները։ Այս մասին
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Փոխանցում է gazeta.ru-ն։
Մոսկվան իրավունք ունի խզել դիվանագիտական հարաբերությունները Լեհաստանի հետ դպրոցի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, սակայն, եթե նման որոշում կայացվի, ռուսները կտուժեն։
«Մենք միշտ ցանկանում ենք գործել էմոցիոնալ, հապճեպ, և որ ամենակարևորն է՝ մենք դրա իրավունքն ունենք», - ասաել է նա՝ ի պատասխան հարակից հարցին՝ մատնանշելով, որ Լեհաստանը տասնամյակներ շարունակ սադրանքներով է զբաղվել։
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Վարշավայի քաղաքապետարանի ներկայացուցիչներն իրավապահների հետ ներխուժել են ՌԴ դեսպանատան դպրոցի տարածք։ Դիվանագիտական ներկայացուցչության և դպրոցի աշխատակիցները հրաժարվել են ինքնակամ բացել դարպասները, ինչից հետո Լեհաստանի իշխանությունները սկսել են կոտրել դռները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ է քննարկվել Միրզոյան-Բլինքեն հանդիպման ժամանակ
Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդ...
Հայտնի է, թե երբ կսկսվի բանակցությունները Միրզոյանի և Բայրամովի միջև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ նախատեսված են Երեւանի ժ...
Վաշինգտոնում մեկնարկել է Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հա...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...