ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեճ է ծագել զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև
Վեճ է ծագել Երևանում բողոքի ակցիա անցկացնող զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։
Ծնողները Հյուսիսային պողոտայի Քայլող մարդու քանդակի վրա պետական պաշտոնյաների լուսանկարնե էին կախել, ոստիկանները փորձում էին կանխել դա։
Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչների հետ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ ԱԺ շենքի մոտ։
Ծնողների ակցիային է միացել «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրանք հայտնում են, որ այս ակցիան ընդդեմ «Քաղաքացու օրվա» է ու անվանում են այն «Սպանված քաղաքացու օր»։
«Նիկոլին (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,–խմբ.) հանենք, որ էլ զոհ չունենանք, որ էլ մարդ չմահանա, որ երկիրն այլևս խայտառակ չլինի»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց` ինքն այժմ Երևանում է ապրում, որովհետև Արցախի Քարվաճառում գտնվող իր տունն այլևս չկա։
Ակցիայի մասնակիցները ԱԺ–ի մոտից քայլերթով անցան Բաղրամյան պողատան ու հասնելով Հյուսիսային պողոտա` «Քայլող մարդը» արձանի վրա փակցրին գործող իշխանության ներկայացուցիչների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ` Աննա Հակոբյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկարները` ասելով, թե նրանք են բոլոր չարիքների մեղավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի է, թե ով է շանը ծեծած երիտասարդը
«Էս մարդանմանի անունը Էրիկ Հարությունյան է, արդեն 2-րդ անգամ են տեսնում հասարակական վայրում սեփական շան հետ այսպես վարվե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Ադրբեջանը փակել Հակարիի կամուրջը
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքում միջոցառում է անցկացվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի
Մեծ Բրիտանիայի հայ համայնքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ միջոցառում է անցկացրել։ Միջոցառում է...
Ոստիկանությունը երիտասարդի՝ շանը ծեծելու մասին
Երեկ երեկոյան Ծիծեռնակաբերդի այգում ականտեսն ու մասնակիցը եղա կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի։ Այս մասին գրել է ֆեյս...