«Պահպանվում է լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունների պատճառով Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է։ Այս հայտարարությունն արել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
Նրա խոսքով` աշխարհում աճում է հակամարտությունների ներուժը, ինչի բացասական ազդեցությունը զգացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմանների ողջ երկայնքով։
«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակաշրջան՝ հակամարտությունների ներուժի մեծացման հեռանկարով։ Բացասական միտումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ սահմանի ամբողջ երկայնքով ստեղծված իրավիճակի վրա»,- ասել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջազգային հարաբերություններն այժմ խոր վերափոխման են ենթարկվում, փոխվում են տասնամյակներ շարունակ հաստատված աշխարհակարգի հիմքերը։
ՀԱՊԿ-ում ընդգրկված է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Կազմակերպությունն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է առաքելություն ուղարկել Հայաստան և նրան ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերել։
Նմանատիպ հոդվածներ
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...