ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է Վրաստանին ավելի քան 129 մլն եվրո փոխհատուցում վճարել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 129 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանի քաղաքացիներին՝ 2008 թվականի պատերազմի ժամանակ նրանց իրավունքների խախտման համար, գրում է currentime.tv-ն։
Սա ՄԻԵԴ-ի լրացուցիչ որոշումն է Վրաստանի կառավարության հայցի վերաբերյալ, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 41-րդ հոդվածի արդարացի բավարարմանը և չի ներառվել 2021 թվականի հիմնական որոշման մեջ։ Նշվում է, որ 3,2 մլն եվրոյի չափով փոխհատուցում է տրամադրվում առնվազն 50 խաղաղ բնակչի սպանության, 2,7 մլն՝ կամայական կալանքի և անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի համար առնվազն 116 տուժածների, 640,000 եվրո՝ խոշտանգումներից տուժած վրացի ռազմագերիների համար։
115 միլիոն եվրո փոխհատուցումը կապված է օկուպացված տարածքներում Վրաստանի քաղաքացիների՝ իրենց տներ վերադարձը կանխելու վարչական պրակտիկայի հետ, որից տուժել է առնվազն 23 հազար մարդ։ Եվս 8,2 միլիոնի չափով փոխհատուցումն էլ կապված է 142 անձի հետ, որոնք տուժել են ռուսական կողմի ռազմական գործողությունների ակտիվ փուլում քաղաքացիական անձանց մահվան դեպքերի համարժեք հետաքննության բացակայության հետևանքով։
Նշենք, որ Ուկրաինա ներխուժման համար անցյալ տարվա մարտին Ռուսաստանը հեռացվել է Եվրոպայի խորհրդից։ Ի պատասխան՝ Մոսկվայում հայտարարել էին, որ չեն կատարելու ՄԻԵԴ-ի որոշումները։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապատասխան օրենքը ստորագրել է 2022 թվականի հունիսին։
Դատարանը նշում է, սակայն, որ այն փաստը, որ պետությունը դադարել է լինել Խորհրդի անդամ և Կոնվենցիայի մասնակից, չի ազատում կառավարությանը կոնվենցիայով նախատեսված իր պարտավորություններից՝ կապված որևէ գործողության հետ, որը կատարվել է մինչև խորհրդից և կոնվենցիայից դուրս գալը։
Նմանատիպ հոդվածներ
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...