«Անընդունելի են»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի ելույթին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսին, հայտարարելով, որ դրա ընթացքում ֆրանսիացի նախարարն «անհիմն պահանջներ» է հնչեցրել, որոնք «անընդունելի են» ։
ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական Բաքուն մեղադրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային «անհիմն նկրտումների» համար՝ միևնույն ժամանակ ափսոսանք հայտնելով, որ «ֆրանսիական կողմը, որն իրեն ներկայացնում է որպես հակամարտության կարգավորմանը «ձգտող» կողմ, 30 տարվա ընթացքում երբեք չի դատապարտել Հայաստանին»։
«Կողմնակալ մոտեցումներ դրսևորելու փոխարեն ֆրանսիական կողմի համար ավելի օգտակար կլինի դրդել Հայաստանին կատարել պայմանավորվածություններից բխող պարտավորությունները և զերծ մնալ սադրանքներից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:
Նմանատիպ հոդվածներ
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...