ԱՄՆ-ը ռուսներին թշնամի չի համարում. Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան
Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին Ռուսաստան է ժամանել այս տարվա հունվարին, սակայն առաջին անգամ է հարցազրույց տվել:
«Կոմերսանտ»-ի հետ զրույցում նա գնահատել է երկկողմ հարաբերությունների վիճակը և սպառազինությունների վերահսկման հեռանկարները, ասել է, թե ինչն է իրեն զարմացրել Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում, ինչպես նաև պատասխանել լրագրողներին վիզաներ չտրամադրելու վերաբերյալ հարցերին:
Թրեյսին նշել է, որ հավատում և աջակցում է հանրային դիվանագիտությանը, հայտնել, որ սիրում է ռուսներին.
«Ինչպիսի տարբերություններ էլ ունենանք մենք՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանի կառավարության հետ, դրանք հակասություններ չեն Ռուսաստանի ժողովրդի հետ»,- ասել է Թրեյսին՝ հավելելով, որ տխուր է տեսնել, թե ինչ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը:
Դեսպանի խոսքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենացածր կետերից մեկում, թեպետ ժամանակին այդպես չի եղել:
«2014 թվականին մենք տեսանք, թե ինչպես Ռուսաստանը գնաց ծայրահեղ ապակայունացման ճանապարհով՝ անօրինական կերպով միացնելով Ղրիմը և ապակայունացնելով իրավիճակը Դոնբասում։ Այդ պահին Ռուսաստանի գործողությունները հակազդեցություն առաջացրեցին ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Արևմտյան Եվրոպայի հարևանների շրջանում։ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման արձագանքը չափազանց կոշտ էր:
Պարզապես չեմ տեսնում, թե ինչպես կարելի է պնդել, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի նկատմամբ բարձրացրել են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը: Ինչպե՞ս են այն ուժեղացրել։ Ի վերջո, սա է այն փաստարկը, որն օգտագործում է Ռուսաստանը՝ պնդելով, որ մտահոգված է սեփական անվտանգության համար։ Անվտանգության իրավիճակի բարելավում չեմ տեսնում. Սա վերաբերում է նաև տնտեսական անվտանգությանը»,- ասել է Թրեյսին։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ռուսներին թշնամի չի համարում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...