Ալյասկայում ամերիկյան երկու ռազմական ուղղաթիռներ են կործանվել․ կան զոհեր
Ալյասկայում կործանվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու AH-64 Apache ռազմական ինքնաթիռ։ Այս մասին գրում է AP գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի միացյալ բազայի ներկայացուցիչ Էլմենդորֆ-Ռիչարդսոնին։
Ավելի ուշ Washington Post-ը հայտնել է, որ ուղղաթիռներում գտնվող 3 օդաչուները զոհվել են։
Ուղղաթիռները ուսումնամարզական թռիչքից հետո վերադառնում էին ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ֆորտ Ուեյնրայթ բազա և կործանվել են Հիլի գյուղի մոտ։ Հաղորդվում է, որ յուրաքանչյուր ուղղաթիռում երկու մարդ է եղել։
Դեպքի վայրում են փրկարարները, կատարվում է հետաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Լենցովը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդ...
Տեղի մատույցներում հայ սահմանապահի գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱԱԾ
ԱԱԾ-ն հերքում է տարածել համացանցում ավելի վաղ տարածված տեղեկության վերաբերյալ, համաձայն որի՝ ինժեներական աշխատանքներ կատ...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զեն...