Մահացել է ամերիկացի սկանդալային հաղորդավար Ջերի Սփրինգերը

Մահացել է հեռուստահաղորդավար Ջերի Սփրինգերը։ Այս մասին գրում է Интерфакс-ը։

 

Նա 79 տարեկան էր և մահացել է կարճատև հիվանդությունից հետո։

 

NBC հեռուստաալիքով Սփրինգերի հակասական շոուն այսպես կոչված «սպառողական հեռուստաշոու» ​​ժանրի սկիզբն էր։

 

AP-ն հիշեցնում է, որ «Jerry Springer Show»-ն, որի մասնակիցները՝ սովորական ամերիկացիները, քննարկում էին կենցաղային խնդիրներ, վիրավորում ու հայհոյում էին միմյանց, երբեմն նույնիսկ բանը հասնում էր աթոռներ նետելուն, բարձր վարկանիշ ուներ և արժանանում էր քննադատական ​​կարծիքների։  Այն հեռարձակվել է 27 տարի՝ 1991 թվականից մինչև 2018 թվականը, և ինչ-որ պահի վարկանիշներով առաջ է անցել Օփրա Ուինֆրիի շոուից:

 

1990-ականների վերջին հաղորդումների մի քանի դրվագներ թողարկվեցին VHS-ով, որոնք այդպես էլ չցուցադրվեղին ԱՄՆ-ի եթերում չափազանց սկանդալային բովանդակության պատճառով։

Քաղաքականություն