Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղությամբ․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հերթական կեղծիքներն է հնչեցրել։ Խոսելով Լաչինի միանցքում Բաքվի ապօրինի գործողությունների մասին՝ Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «մանիպուլացնում» է այդ հարցը և ճանապարհը «բաց է երթևեկի համար»։
«Ադրբեջանական կողմից բազմաթիվ առաջարկներ են արվում։ Դրանցից մեկը Լաչինի ճանապարհի թափանցիկ ռեժիմի ապահովումն է, սակայն հայկական կողմը հրաժարվել է զուգահեռ վերահսկողության առաջարկից։ Նման դեպքում Լաչինի ճանապարհի թափանցիկ վերահսկողություն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը ձեռնարկել է համապատասխան քայլեր՝ հսկիչ բացթողման գործառույթ իրականացնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ Լաչինի ճանապարհը կարող է շահագործվել 3 ուղղությամբ՝ քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների համար»,- ասել է Բայրամովը՝ փաստացի հաստատելով, որ Բաքուն խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ իրականացնելով դրանից չբխող գործողություններ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից փակ է պահում Լաչինի միջանցքը՝ հրաժարվելով կատարել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Բացի այդ, ապրիլի 23-ին էլ ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ ՌԴ-ն դեռ որևէ գործուն քայլ չի ձեռնարկել այս խախտումը վերացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...