Կան Միրզոյան-Բայրամով հանդիպումների առաջարկներ․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Մարիա Զախարովան նշել էր, որ հանդիպման ժամկետների մասին ավելի ուշ կտեղեկացնեն։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից ևս հստակ ժամկետներ չնշեցին։
«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաև՝ պայմանավորվածություններ։ Կոնկրետ ամսաթվի մասին կհայտնենք լրացուցիչ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...