Վատառողջ Էրդողանը չեղարկել է այսօրվա նախընտրական հանդիպումը
Մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններին պատրաստվող նախագահ Ռեջեփ
Թայիփ Էրդողանը չեղարկել է այսօրվա նախընտրական հանդիպումը: Նա Թվիթերում գրել է, թե որոշումն ընդունել է իր բժիշկների խորհրդով:
Նախօրեին Էրդողանը ստամոքսի ցավի պատճառով ստիպված ընդհատել է հեռուստատեսության ուղիղ եթերում հեռարձակվող հարցազրույցը:
69-ամյա Էրդողանը Թուրքիան ղեկավարող ամենաերկարակյաց լիդերն է և բազում հաղթանակներ է ապահովել իշխանության ավելի քան 20 տարում: Բացի ակդ, նա կարողացել է հաղթահարել է 2016 թվականի պետական հեղաշրջումը:
Սակայն վերլուծաբանների փոխանցմամբ, այս տարվա արտահերթ ընտրությունները կլինեն ամենաբարդը նրա քաղաքական կարիերայի ընթացքում:
Մեծ թվով ընտրողներ դժգոհ են Էրդողանի վարած տնտեսական քաղաքականությունից, ինչպես նաև կառավարության աշխատանքից փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժին հաջորդած առաջին օրերին:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...