«Կիևը իրավունք ունի ոչնչացնել այն ամենը, ինչ կա զավթված շրջաններում». Պոդոլյակ
«Կիևը օրինական իրավունք ունի ոչնչացնել այն ամենը, ինչ գտնվում է զավթված Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում»․ այսպես է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Պոդոլյակը մեկնաբանել է «The Washington Post»-ի հոդվածը, ըստ որի՝ Ուկրաինայի զինված ուժերը 2023թ․ փետրվարի 24-ին, ռուսական լայնամասշտաբ ներխուժման տարելիցի օրը, պատրաստվում էին հարված հասցնել Մոսկվային։
Պենտագոնի արտահոսքի համաձայն՝ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը Միացյալ Նահանգների խնդրանքով համաձայնել է փոխել այդ պլանները։
«Մենք ունենք այլ առաջնահերթ նպատակներ, այն, ինչ մեզ երաշխավորում է միջազգային իրավունքը։ Մենք օրինական իրավունք ունենք ոչնչացնել այն ամենը, ինչ գտնվում է Ղրիմի, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների տարածքում։ Մեր դեմ ոչ մի իրավական պահանջ չկա»,- նշել է Պոդոլյակը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան պատրաստ է գրավել ՌԴ-ի փոքր քաղաքները. ԶԼՄ
«Ազովի» գումարտակի ներկայացուցիչ Բոգդան Կրոտեւիչը The Washington Post-ին ասել է, որ Ուկրաինան կարող է հակահարձակման ընթա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդը ՀՀ ինքնիշխան տարածքում է գտնվում` 139 կմ/ք մակերեսով. ԳՇ պետ
Ինչպես հաղորդել էինք, Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան այցելել է Ջերմուկ։ ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը նախարարին է...
756 անձի դասալքության համար մեղադրանք է ներկայացվել
44-օրյա պատերազմի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 756 անձ,...
Բալթիկ ծովում ՌԴ երեք ինքնաթիռ են նկատել ՆԱՏՕ-ի կործանիչները
Գերմանիայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում ռուսական երկու Սու-27 եւ ռադիոէլեկտ...