Բալթիկ ծովում ՌԴ երեք ինքնաթիռ են նկատել ՆԱՏՕ-ի կործանիչները
Գերմանիայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Բալթիկ ծովի միջազգային օդային տարածքում ռուսական երկու Սու-27 եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության Իլ-20 ինքնաթիռներ են նկատվել, որոնք թռել են առանց հայտնաբերման ազդանշանի։ Այս մասին հրապարակվել է Գերմանիայի ՌՕՈւ-ի թվիթերյան օգտահաշվում։
Հաղորդվում է, որ ինքնաթիռների նույնականացումը կատարել են Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի Eurofighter կործանիչները, ինչից հետո ինքնաթիռները հայտնաբերվել են։ Գերմանիայի ՌՕՈւ-ի տվյալներով՝ արդեն երկրորդ դեպքն է, երբ ռուսական ռազմական ինքնաթիռները Բալթիկայի վրայով թռչում են առանց հայտնաբերման ազդանշանի։
Ավելի վաղ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) մամուլի ծառայությունը տեղեկացրել էր ԱՄՆ ՀՕՊ-ի պատասխանատվության գոտում ռուսական երկու ինքնաթիռի հայտնաբերման մասին։
«Ռուսական ինքնաթիռները միջազգային օդային տարածքում են մնացել, չեն մտել ԱՄՆ-ի եւ Կանադայի ինքնիշխան տարածք։ Ռուսաստանի այսօրինակ գործողությունները կատարվում են մշտապես եւ չեն դիտարկվում որպես սպառնալիք կամ սադրանք»,- ընդգծել են NORAD-ում։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինան պատրաստ է գրավել ՌԴ-ի փոքր քաղաքները. ԶԼՄ
«Ազովի» գումարտակի ներկայացուցիչ Բոգդան Կրոտեւիչը The Washington Post-ին ասել է, որ Ուկրաինան կարող է հակահարձակման ընթա...
756 անձի դասալքության համար մեղադրանք է ներկայացվել
44-օրյա պատերազմի ընթացքում զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու համար որպես մեղադրյալ ներգրավվել է 756 անձ,...
«Կիևը իրավունք ունի ոչնչացնել այն ամենը, ինչ կա զավթված շրջաններում». Պոդոլյակ
«Կիևը օրինական իրավունք ունի ոչնչացնել այն ամենը, ինչ գտնվում է զավթված Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի...
Կիևը փորձել է երեք անանձնակազմ մոտորանավակներով հարձակվել Սևաստոպոլում նավատորմի տեղակայման կետի վրա․ ՌԴ ՊՆ
Կիևի ռեժիմը փորձել է սեւծովյան նավատորմի վրա գրոհել երեք անանձնակազմ մոտորանավակներով։ Այս մասին հայտարարել է Ռուս...