Լոնդոնը Կիևին աղքատացված ուրանով արկեր է փոխանցել
Մեծ Բրիտանիան Կիևին «Challenger 2» տանկերի համար հազարավոր արկեր է ուղարկել, այդ թվում` աղքատացված ուրանով։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է երկրի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին։
«ՊՆ–ն չի հետևում` որտեղից է ուկրաինական զորքն իր տարածքում հարվածներ հասցնում աղքատացված ուրանով արկերով», – նշել է փոխնախարարը։
Հիփիի խոսքով` Մեծ Բրիտանիան պարտավոր չէ օգնել ուկրաինական ուժերին վնասազերծել աղքատացված ուրանով արկերը։ Այդուհանդերձ, Լոնդոնը դեռ պատրաստ է Կիևին աջակցություն ցուցաբերել ուկրաինական հակամարտության շրջանակում, ինչպես նաև դրանից հետո։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան հայտարարել էր, որ մտադիր է Ուկրաինային «Challenger» տանկերի հետ նաև աղքատացված ուրանի միջուկով արկեր փոխանցել։ Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքը որոշել է ՌԴ-ի դեմ կռվել մինչև վերջին ուկրաինացին ոչ թե խոսքով, այլ գործով:
Նմանատիպ հոդվածներ
Տեղի մատույցներում հայ սահմանապահի գերեվարման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ ԱԱԾ
ԱԱԾ-ն հերքում է տարածել համացանցում ավելի վաղ տարածված տեղեկության վերաբերյալ, համաձայն որի՝ ինժեներական աշխատանքներ կատ...
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Լենցովը
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար է նշանակվել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդ...
Միքայել Արզումանյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է․ փաստաբան
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը երեք ամսով երկարացրել է ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի ժ...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զեն...