«Մարգարա» անցակետի տարածքը փոխանցվել է ՊԵԿ-ի տնօրինությանը
Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի տնօրինությանը։ Այս մասին գրում է SputnikԱրմենիան։
Պետեկամուտների կոմիտեն դիմել է Մեծամոր համայնքի ավագանուն, որպեսզի Մարգարա գյուղում գտնվող և համայնքի գույք համարվող անշարժ գույքը նվիրատվության միջոցով հանձնվի ՊԵԿ-ին:
Ինչպես լրատվականին հայտնել են Մեծամորի համայնքապետարանից (Մարգարա գյուղը Մեծամոր համայնքին է պատկանում), տարածքը ՊԵԿ-ի տնօրինությանը հանձնելու մասին որոշումը կայացվել է դեռևս փետրվարի 17-ին: Սակայն այդ ամենը դեռ պետք էր փաստաթղթավորել և հաստատել։
Գործընթացն ավարտվել է մարտի վերջին։
«Տեղեկացնում եմ, որ 2023 թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք, Մարգարա գյուղում գտնվող (անցումային կետ) անշարժ գույքի և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նոտարական վավերացմամբ ամրացվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեին, և պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեից ստացել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները»,- ասված է հայտարարության մեջ։
Հարցին, թե երբ «Մարգարա» անցակետը պատրաստ կլինի շահագործման, կոմիտեից պատասխանել են, որ աշխատանքները սկզբնական փուլում են:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կլինի ՌԴ-ում․ Զախարովա
Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք...
Կքննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցը․ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հ...