ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ և երրորդ նախագահները լավ ադրբեջաներեն էին խոսում Ադրբեջանի նախագահի հետ․ Սուքիասյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ ընդդիմության կողմից հնչող քննադատություններին՝ ուղղված գործող իշխանությանը:
«Մեղադրում եք մեր սահմանափակ հնարավորություն ունեցող պետությանը, ի՞նչ պետք է աներ, որ չի կարողացել անել։ Կրթելու ենք մեր հասարակությանը, ունենալու ենք ինստիտուցիոնալ պետություն, որ բոլոր կառույցները աշխատեն, ձեր տոկոսը նվազելու է։ Քննադատում եք մեզ, ես էլ հարցնում եմ՝ երկրորդ և երրորդ նախագահները լավ ադրբեջաներեն էին խոսում Ադրբեջանի նախագահի հետ, կարող ենք իմանալ՝ ի՞նչ էին խոսում»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ 90-ական թվականներից տեղեկացված է եղել ամեն ինչի մասին, թե գերտերություններից որն ինչ է ուզել, երբ է ակտիվացել. «Բոլորս լավ գիտենք։ Զենք ենք ուզում՝ չեն տալիս, բայց կտան, երբ պետք է։ Մեկն ասում է՝ դիրքերից իջի, որ քեզ լավ խփենք, էն մեկն էլ ԱԹՍ-ների հարցն է չգիտեմ՝ ինչ անում»։
Սուքիասյանի խոսքով՝ պետությունը պետք է հզորացնել տնտեսությունից՝ բարձրացնելով նաև ծնելիությունը:
«Ասում եք՝ ազգային կուսակցություն եք, մի օր եղա՞վ, որ ժողովրդին ասեք՝ մի երեխա ավելին ունենան։ Էդ որ ասում ենք՝ տնտեսություն, նշանակում է՝ բանակ, կրթություն, առողջապահություն, ծնելիություն։ Փող պետք է ունենաս, որ էդ ընտանիքը պահես։ Եկեք փոխենք մեր հարաբերվելու ձևը, հարգենք։ Ասել ենք՝ ժողովրդավարություն, ուզում եք ասեք՝ «խառոշի» տղերք եք, պետք է ժողովրդավարության ժամանակ լռենք, բայց էնպես չէ, որ ձեր ասածները հասարակությունը պետք է ընդունի»,- ընդգեց իշխող ուժի անդամը:
Վերջինս նաև նշեց՝ 90-ականների մեր հաղթանակն էլ է պայմանավորված եղել այլ երկրների հետ, ներկայիս պարտությունն էլ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաշքշուկ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո դահլիճում իրավիճակը սրվեց։ «Իմ ժաման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ արագ հեռանում է դահլիճից
Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 20-ին, միջադեպից հետո, երբ նիստն ընթհատվեց եւ անվտանգության աշխատակիցները փորձում էին ուժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում տան հարցը լուծելու համար». Փաշինյան
«Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում տան հարցը լուծելու համար, բայց չէր կարողանում խաբար ուղարկել, որ Ղարաբաղի հարց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խնդրում եմ այս ծրարը կտաք Փաշինյանին»․ Գեղամ Մանուկյան
Կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ ելույթից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարե...