ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաշքշուկ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո դահլիճում իրավիճակը սրվեց։
«Իմ ժամանակը սպառվեց, բայց ես չեմ իջնում ամբիոնից, իրականացնում եմ քաղաքական ակցիա»,- հայտարարեց Թովմասյանը։
Ամբիոնի մոտ Թովմասյանի ակցիային միացան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել բարձրախոսը, այնուհետև հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության աշխատակիցներին։
Քաշքշուկ սկսվեց պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև։
Ընդդիմադիր պատգամավորներից մեկը դահլիճից բղավեց, թե կարող է թքել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որ պետք լինի՝ կթքեմ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ արագ հեռանում է դահլիճից
Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 20-ին, միջադեպից հետո, երբ նիստն ընթհատվեց եւ անվտանգության աշխատակիցները փորձում էին ուժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խնդրում եմ այս ծրարը կտաք Փաշինյանին»․ Գեղամ Մանուկյան
Կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ ելույթից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանադացի տղամարդ քաղաքական գործիչները բարձրակրունկներ հագած շրջել են դահլիճով
Կանադացի տղամարդ քաղաքական գործիչները որոշել են պայքարել «գենդերային բռնության դեմ»՝ կրելով վարդագույն բարձրակրունկներ։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թովմասյանը շոու սարքեց, որովհետև գիտեր՝ նախաձեռնելու եմ իր պաշտոնանկության գործընթացը․ Աղազարյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավուն...