ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ արագ հեռանում է դահլիճից
Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 20-ին, միջադեպից հետո, երբ նիստն ընթհատվեց եւ անվտանգության աշխատակիցները փորձում էին ուժով դուրս տանել ամբիոնի մոտ ակցիա իրականացնող ընդդիմադիր պատգամավորներին, վարչպետ Նիկոլ Փաշինյանը, որ դահլիճում նստած էր, թիկնապահների
ուղեկցությամբ արագ հեռացավ:
Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։
«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասել է Թովմասյանը։
Դրանից հետո Ալեն Սիմոնյանի հրահանգով նիստն ընդմիջվեց եւ ընդդիմադիր պատգամավորները բռնի ուժով դուրս բերվեցին։
Նիստի վերսկսումից հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ընդդիմադիր 10 պատգամավորներ ստացել են նկատողություն եւ մինչեւ օրվա ավարտ չեն կարողանա վերադառնալ նիստերի դահլիճ։
«Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թեւանյանը հեռացվում են մինչեւ տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- նիստի վերսկսումից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաշքշուկ՝ ԱԺ-ում
Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթից հետո դահլիճում իրավիճակը սրվեց։ «Իմ ժաման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրորդ և երրորդ նախագահները լավ ադրբեջաներեն էին խոսում Ադրբեջանի նախագահի հետ․ Սուքիասյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադարձավ ընդդիմությա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Խնդրում եմ այս ծրարը կտաք Փաշինյանին»․ Գեղամ Մանուկյան
Կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ ելույթից առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կանադացի տղամարդ քաղաքական գործիչները բարձրակրունկներ հագած շրջել են դահլիճով
Կանադացի տղամարդ քաղաքական գործիչները որոշել են պայքարել «գենդերային բռնության դեմ»՝ կրելով վարդագույն բարձրակրունկներ։&...