Մանկամտություն են և անկարևոր․ Իրանից՝ Ադրբեջանի սպառնալիքների մասին
ԻԻՀ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը Բաքվի իշխանություններին հորդորել է չփորձել Իրանի համբերությունը: Այս մասին գրել է Parstoday.ir-ը։
Շահրիար Հեյդարին ասել է. «Ադրբեջանն Իրանի համեմատ տարբեր հարթություններում թույլ է: ԻԻՀ առաջատար դիրք ունի տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի կառավարությունը գործում է այլ երկրների ազդեցության տակ»:
Նա նշել է, որ Իրանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս պահպանել անկախություն ու ուշադրություն դարձնել ներքին հնարավորություններին, իսկ այն երկիրը, որն ամբողջությամբ կախված է ուրիշներից, չի կարող կայուն լինել։
Հեյդարին ասել է. «Իրանն օտար երկրների փոխարեն մշտապես կենտորնացել է տարածաշրջանային կարողությունների վրա, այդ թվում ուշադրություն դարձրել հենց Ադրբեջանին: Իսկ սպառնալիքները, մեր կարծիքով, մանկամտություն են և անկարևոր: Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ ենք տալիս չփորձել Իրանի համբերությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից՝ Փաշինյանի խոսքերի մասին
Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարություններն անթույլատրելի են: Այս մասին հայտարարությո...
Իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում․ Քոչարյանի գրասենյակից պատասխանել են Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, որտեղ նաև ՀՀ երկրորդ նախագահ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարությունների մասին
2023թ. ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում նրա մղումները՝ տոր...
Ես պատրաստ էի իրեն օգնել․ Օսկանյանը պատմում է՝ մի քանի առաջարկներ գրի է առել թղթի վրա և տվել Փաշինյանին
2018 թվականին մեծ հնարավորություն կար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ և նրա բարձր լեգիտիմությամբ արցախյան հիմնահարցը խաղա...