Ինչու ենք մենք այսօր ուշանում․ Օհանյանը՝ ՏԿԵ նախարարին
Տարածքների համաչափ զարգացումը գերակա խնդիր է ցանկացած պետության համար, մանավանդ մեր իրավիճակում գտնվելու պարագայում։
Այս մասին, դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը.
«Տարածքների համաչափ զարգացման համար անչափ կարևոր է ձեր նախարարության համագործակցությունը այլ կառույցների հետ։ Արդյո՞ք ձեր նախարարությունում անցած կամ նախանցած տարվա ընթացքում իրականացվել է վերլուծություն, թե պատերազմից խաղաղ ժամանակների անցման ընթացքում նախարարության կողմից ինչ գործողություններ են իրականացվել ՝ բանակի թիկունքում ինժեներական աշխատանքներ իրականացնելու, բանակին աջակից լինելու ուղղությամբ։ Այնպես է ստացվում, որ Ադրբեջանը ոչ մի ենթակառույց, բնակելի բնակավայր չունենալով ավելի արագ է բարձրացել մեր սահմաններ ու սադրանքներ կազմակերպել, քան մենք՝ ունենալով մեր բնակիչներին մեր թիկունքին, մենք շատ արագ պետք է բարձրանայինք այդ բարձունքները»,- ասաց նա։
Ի պատասխան՝ Գնել Սանոյանը նշեց․
«Հետպատերազմյան ժամանակահատվածում արվել է վերլուծություն, չգիտեմ, դա բավարար եղել է ,թե ոչ , փորձել ենք մեր գործընկերների հետ գնահատել, թե ինչ ենք արել, այդպես պետք է վարվեինք, թե չէ։ Նաև իրականացվել են որոշակի իրավական փոփոխություններ։ Սահմանամերծ հատվածներում, որտեղ Ձեր նշած խնդիրները կան , բավական լավ համագործակցություն կա մարզպետարանների, ՊՆ-ի և ԱԱԾ-ի հետ։ Կարծում եմ համագործակցության դաշտում խնդիրներ չունենք»։
Արձագանքելով՝ Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ անդրադարձավ իր հնչեցրած հարցերին։
«Ինչու ենք մենք այսօր ուշանում, ադրբեջանցին ավելի արագ է բարձրանում մեր սահմանները, չէ որ մենք շինարարական մեծ ներուժ ունենք, որը կարող ենք ներդնել»։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...