Դեռ փաստ չէ, որ ստորագրում ենք այն. Փաշինյանը` խաղաղության պայմանագրի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատում է խաղաղության օրակարգին։ Նա նման հայտարարություն արեց ԱԺ–ում որոշ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում։
«Մեզ համար կարևոր է, որ բանակցություններում նաև նախատեսված լինեն երաշխիքներ։ Իսկ որ ընդհանրապես երաշխիք չկա, դա մեր միջազգային իրադրության ամենակարևոր առանձնահատկությունն է։ Այսօր աշխարհում չկա մի երկիր, որը կարող է ասել` ես երաշխավորում եմ, որ վաղը կլինի սա, այդ թվում` սեփական անվտանգության համար»,–ասել է Փաշինյանը։
Հարցին, թե այս պարագայում ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրում, Փաշինյանը պատասխանեց, որ նախ փաստ չէ, որ «ստորագրում ենք այն»։
Վարչապետը նշել է` ինքը պատրաստ է և հույս ունի, որ խաղաղության պայմանագիր կստորագրվի` իր հասցեագրած խնդիրների հասցեագրման շրջանակներում։
Նա հավելել է` խաղաղության պայմանագիր են ստորագրում (եթե, իհարկե, ստորագրեն), քանի որ հակառակ դեպքում ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մենք չենք ուզում։ Իսկ ստորագրման պարագայում, ըստ նրա, հավանականությունը քիչ է, որ այդպես կլինի։
Միաժամանակ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին` նա հավելեց, որ Ադրբեջանը սադրիչ հայտարարություններ է անում, որպեսզի ՀՀ–ն տրվի դրան և տեղավորվի այն պլանի մեջ, որն Ադրբեջանն իր մտքում ունի։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Արցախի նախագահը ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նոր...
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության շանս կա»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ա...