Սուդանում զինված բախումների զոհերի թիվը գերազանցել է 80-ը, ավելի քան 1200-ը տուժել են
Ավելի քան 80 մարդ զոհվել է, ավելի քան 1200-ը՝ վիրավորվել ապրիլի 13-ից ի վեր Սուդանում սկսված բախումների պատճառով:
Մարտերի մեծ մասը տեղի է ունենում մայրաքաղաք Խարտումում, որտեղ Արագ արձագանքման ուժերին հակադրվում է կանոնավոր բանակը։ Հակառակ կողմերը իրարամերժ հայտարարություններ են անում։
Նշենք, որ ռազմական անվտանգության բարեփոխման հետ կապված տարաձայնությունները, որոնք նախատեսում են Արագ արձագանքման ուժերի ամբողջական ինտեգրումը զինված ուժերին, հանգեցրին երկու ուժային կառույցների միջև թեժ հակամարտության:
Սուդանի բժիշկների կենտրոնական կոմիտեի տվյալներով՝ բախումներ են տեղի ունեցել երկրի մայրաքաղաք Խարտումում և արևելաաֆրիկյան այդ երկրի մի շարք այլ քաղաքներում։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտոբուսի մասնակցությամբ ավտովթար` Երևանում. կան տուժածներ
Ապրիլի 21-ին, ժամը 20։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրազի եւ Մազմանյան փողոցների խ...
Ականի վրա ադրբեջանցի սակրավորներ են պայթել. կան զոհեր
Լեռնային Ղարաբաղում երեք ադրբեջանցի սակրավորներ պայթել են ականի վրա ու մահացել։ Տեղեկությունը հայտնում են ադրբբեջան...
Երևանում հայտնաբերվել է հայտնի ոսկերչի դին հրազենային վնասվածքով. ԶԼՄ
Այսօր՝ ապրիլի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ժամը 18:20-ի սահմաննե...
Ավտովթար Սյունիքի մարզում․ վարորդների և տուժածների թվում ռուս զինծառայողներ կան․ ԶԼՄ
Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 15:10-ի սահմաններում Շիրակի...