Շվեդիան սկսում է վերջին քառորդ դարի ամենամեծ զորավարժությունները
Ապրիլի 17-ին Շվեդիայում մեկնարկել են վերջին ավելի քան 25 տարվա ամենախոշոր զորավարժությունները, որին, շվեդ զինվորականներից բացի, մասնակցում են նաև ԱՄՆ-ն և 12 այլ երկրներ, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
«Զորավարժություններն անցկացվում են օդում, ցամաքում և ծովում՝ երկրի տարածքի զգալի հատվածում»,- նշվում է Շվեդիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ։
Զորավարժություններին մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Լեհաստանը, Նորվեգիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ուկրաինան, Դանիան, Ավստրիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Հիմնական միջոցառումներն անցկացվում են երկրի հյուսիսում և հարավում, ինչպես նաև Գոտլանդ կղզու շրջանում։ Զորավարժությունները պետք է շարունակվեն մինչև մայիսի 11-ը, և դրանցում կներգրավվի 26000 զինծառայող։
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել 2022 թվականին։ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, դրեց մի շարք պայմաններ, որոնք պետք է կատարեին երկու սկանդինավյան երկրները, որպեսզի Անկարան վավերացներ իրենց մուտքը դաշինք։ Այնուհետ Թուրքիան հայտարարեց, որ Շվեդիան ամբողջությամբ չի կատարել այս պայմանները։ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սառեցվեցին։ Ֆինլանդիան պաշտոնապես միացավ դաշինքին ապրիլի 4-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զեն...
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝&nbs...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նշվում է, որ...