ԱՄՆ-ն շահագրգռված չէ ուկրաինական հակամարտության անմիջական մասնակցությամբ․ Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը հայտարարել է, որ երկիրը շահագրգռված չէ անմիջական մասնակցությամբ Ուկրաինայի հակամարտությանը, ինչպես նաև այն չի վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին նա հայտարարել է Foreigh Policy-ին տված հարցազրույցում։

 

«Նախագահ Բայդենը նաև հասկացրել է, որ թեև մենք անում ենք ամեն ինչ Ուկրաինային աջակցելու համար, Միացյալ Նահանգները շահագրգռված չէ ուղղակիորեն մտնել հակամարտություն և այն վերածել երրորդ համաշխարհային պատերազմի», - ասել է Քալը:

 

Ավելի վաղ Քալը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Ուկրաինայում իրավիճակի շուրջ բանակցությունները դեռ «մոտ չեն», և որ ռազմական գործողությունները կշարունակվեն ևս մի քանի ամիս։

 

Մինչ այս Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն հայտարարել էր, որ ԵՄ-ն աջակցում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նրա խոսքով՝ Եվրամիությունն աջակցել է խաղաղության նախաձեռնություններին նույնիսկ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ։ Ստանոն նշել է, որ ԵՄ-ն մի քանի հնարավորություն է տվել Ռուսաստանի իշխանություններին՝ «քաղաքակիրթ կերպով լուծելու իր մտահոգությունները բանակցային սեղանի շուրջ»։

Քաղաքականություն