ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ. Սիմոնյան
Եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչու մինչ օրս չեն վերադարձվել 33 հայ ռազմագերիները: Այս մասին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ինչո՞ւ է փակ Լաչինի միջանցքը: Մենք առաջարկում ենք ետ քաշել զորքը սահմանից: Եթե Ադրբեջանը հաղթել է պատերազմում և եթե Ղարաբաղի հարցը փակ է, ապա ինչո՞ւ են զոհվում հայ և ադրբեջանցի զինծառայողները, եթե հարցը փակված չէ, ադրբեջանցի զինծառայողները պարզ չէ, թե ինչի համար են զոհվում»,- ասել է Սիմոնյանը: ԱԺ նախագահն անդրադարձել է նաև ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե վարչապետն ասում է թերացումների մասին, քննություն կանենք, թերացողները կերևան. ԳՇ պետ
Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն և թերացողները կերևան։ Այս մասին խորհրդարանում լրագր...