«Ստամբուլում վտանգի տակ է գտնվում շուրջ 220.000 շենք»․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով սեյսմավտանգ շենքերի մասին, հայտնել է. «Ստամբուլում վտանգի տակ է գտնվում շուրջ 220.000 շենք և 1.5 մլն օժանդակ շինություններ։ Դրանցից 300.000-ը ունեն հրատապ վերակառուցման կարիք»։
«CNN TÜRK»-ի և «Kanal D»-ի համատեղ եթերում Էրդողանը, խոսելով «ռեզերվային քաղաքների» մասին, հայտնել է, որ կսկսվեն «ռեզերվային քաղաքների» շինարարությունները և մարդիկ ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, կտեղափոխվեն այնտեղ։
Սկսվել են նաև 1999 թվականից առաջ կառուցված շենքերի ռիսկային հետազոտությունը։ Այն շենքերը, որոնք ամուր չեն կփոխվեն նոր շենքերով:
Վերջում նախագահ Էրդողանը նշել է, «քաղաքացիները, որոնց տներն ավերվել են երկրաշարժից, թող վստահեն մեզ, մենք նրանցից յուրաքանչյուրին հնարավորինս շուտ կտեղավորենք ամուր և ապահով տներում»։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...