Հայաստանը պատրաստ է հետ քաշել զորքերը. Փաշինյանը պատասխանել է ԵՄ–ին
Հայաստանը պատրաստ է ընդունել Եվրամիության դիվանագիտական ծառայության առաջարկությունները և սահմանի երկայնքով հետ քաշել զորքերը։ Այսօր կառավարության նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Եվրամիության դիվանագիտական ծառայությունը երեկ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր` նախքան դելիմիտացիան Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն 1991 թ.–ի սահմանը։ Ասվում էր նաև, որ կողմերի զինված ուժերը պետք է ներկայիս սահմանից անվտանգ հեռավորություն պահպանեն միջադեպերը բացառելու համար։
«Հարկ եմ համարում նշել, որ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումն է խոչընդոտում նման լուծումը, նա սիստեմատիկ կերպով ի ցույց է դնում միջազգային պայմանավորվածությունների չկատարելու իր գործելակերպը»,– նշեց նա` ավելացնելով, որ դա վերաբերում է գերիների ազատ արձակմանը, ուժի չկիրառմանը, Լաչինի միջանցքի անխափան գործունեությանը։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կարպերի վերաբացմանը նախկինում բարձրաձայնած սկզբունքների հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...