ԵՄ-ն կոչ է անում զորքերը ետ քաշել հայ-ադրբեջանական սահմանի՝ 1991թ. գծով
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Սաբինա Մասրալին անդրադարձել է երեկ Գորիսի շրջանի Տեղ գյուղի մերձակայքում տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարմանը. «ԵՄ-ն ցավում է զինված բախումների համար, որոնք երեկ հայ-ադրբեջանական սահմանի Տեղի շրջանում հանգեցրել են հայ և ադրբեջանցի զինծառայողների զոհվելուն ու վիրավորվելուն։ Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի գիծը, և կողմերի ուժերը հետ պիտի քաշվեն այդ գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը:
Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022թ․ հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները՝ կապված 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ: ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանազատման շուրջ բանակցությունները և պատրաստ է աջակցել այդ գործընթացին։ Մենք կոչ ենք անում զսպվածության պահպանել և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...
Հայաստանի իշխանությունները նույնպես կարող են գլխացավանքի մեջ ընկնել․ Լապշին
Երեկ երեկոյան Երեւանի կենտրոնում Ռուսաստանի պահանջով ձերբակալվել է մոբիլիզացիայից Հայաստան փախած 23-ամյա Ռուսաստանի քաղա...
ԱՄՆ Հետախուզական համայնքը Ադրբեջանին ճանաչել է որպես Հարավային Կովկասի ագրեսոր
ԱՄՆ-ի հետախուզական հանրությունը վերջնականապես ճանաչել է Ադրբեջանը որպես Հարավային Կովկասում խաղաղության առաջնային սպառնա...