«Բոլոր խնդրահարույց վերելակների հարցը չորս տարվա ընթացքում կարողանալու ենք լուծել»․ Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում անդրադարձել է մայրաքաղաքում իրականացվող ներդրումային ծրագրերին։ Նա նշել է, որ Երևանը սուբվենցիոն ծրագրերի հնարավորությունից օգտվել չի կարող, և անհատական նախաձեռնություններով են լուծվում խնդիրները։
Ավինյանը հայտնել է, որ կառավարությանը կառաջարկվեն տարեկան ծրագրեր, որոնք համադրելի կլինեն սուբվենցիոն ծրագրերին։
Անդրադառնալով կատարված ու կատարվող աշխատանքներին՝ Ավինյանը նշել է, որ գործադիրն աջակցել է 473 վերելակի ձեռք բերման հարցում․ «Եվս
100-ը պլանավորում ենք քաղաքապետարանի բյուջեով իրականացնել, իսկ հավելյալ խնայողությունների դեպքում այդ թիվն էլ ենք ավելացնելու»,- նշել է նա։
Նա տեղեկացրել է, որ 2019-2022թթ․ հարյուրավոր վերելակներ են տեղադրվել, միայն 2022-ին՝ 500 վերելակ, իսկ 2023թ. նախատեսվում է անցնել այդ ցուցանիշը. «Այս տեմպը պահպանելու դեպքում Երևանում բոլոր խնդրահարույց վերելակների հարցը չորս տարվա ընթացքում կարողանալու ենք լուծել»։
Նա նշել է, որ հատուկ ուշադրության կենտրոնում են մայրաքաղաքի արվարձանային թաղամասերը։
Ավինյանը տեղեկացրել է, որ այս տարի Երևանում շահագործման է հանձնվելու հիմնանորոգված 22 մանկապարտեզ. «2024թ. պլանավորում ենք հիմնանորոգված կամ նոր կառուցված 33 մանկապարտեզ շահագործման հանձնել»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...