ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս»․ Փաշինյան
«Մենք պետք է ֆունդամենտալ անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիներին»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդտեղ կա երկու մաս՝ մինչև մադրիդյան սկզբունքները և դրանից հետո։
«Մինչև մադրիդյան սկզբունքները հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրացրել է իր ինքնորոշման իրավունքը։ Եվ, ինչպես ԽՍՀՄ այլ սուբյեկտներ, իրացնելով իրենց ինքնորոշման իրավունքը (որը, իմիջիայլոց, արձանագրված է Ալմա Աթայի հռչակագրում), ստացել են անկախություն, այնպես էլ ԼՂ-ն է այդ իրավունքն իրացրել, հետևաբար, չի եղել Ադրբեջանի կազմում, այլ անկախացել է ԽՍՀՄ-ից։ 2007թ. իշխանության տրանսֆորմացիայի, փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, ի հայտ եկան մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին և՛ տարածքային ամբողջականության, և՛ ինքնորոշման իրավունքի սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂՀ կարգավիճակը ինչ-որ մեխանիզմով, և այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի նաև Ադրբեջանի կողմից։ Այստեղ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել»,- ասել է վարչապետը։
«Եթե մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն էր, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում երբեք չի եղել ու հիմա էլ չի, հետևաբար, ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է չլինել, որովհետև ԼՂ-ն արդեն ինքնորոշվել է, մադրիդյան սկզբունքներով արձանագրվում էր, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։ Այսպիսով, հայկական կողմի որոշմամբ այդ սկզբունքների նախագծի հեղինակը, ըստ որոշ հավաստի տեղեկությունների, հայկական կողմն է»։
Ըստ վարչապետի՝ այստեղ է, որ ինքնորոշվել՝ նշանակում է լինել որևէ տեղ, և ինքնորոշման իրավունքի իրականացմամբ տեղափոխվել այլ տեղ. «Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը ԽՍՀՄ-ն էր, մադրիդյան սկզբունքից հետո՝ Ադրբեջանը»։
Նրա խոսքով՝ իրենց իշխանության մեծագույն բացթողումն է, որ 2018-ից հետո ժողովրդին այդ մասին չեն բացատրել ու չեն ներկայացրել։
Վարչապետը նաև անդրադարձել է ԼՂ-ն բանակցային սեղանից դուրս թողնելուն՝ նշելով, որ այդպիսով տարածքային վեճի է փոխարինվել հարցը.
«Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս», - շեշտել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ամենածանր բանակցություններն ավելի լավ են, քան՝ պատերազմը»․ Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը շարունակում է պատասխանել քաղաքացիների՝ իրեն ուղղված հարցերին: Հարցերից մեկը վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Աննա Հակոբյանի հայտարարությանը
«Թույլ տվեք չմեկնաբանել ընտանիքի անդամների ասածները»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադառնալով ՀՀ վարչապետի...
«Այդ մասին իմացել եմ Սերժ Սարգսյանի նամակից, որ արխիվում պահպանված է հույժ գաղտնի գրիֆի ներքո». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրենց հասցեին մեղադրանքներին, թե 2018-ի հեղափոխությունից հետո են վատացել հայ-ռ...
Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տեղ գյուղի մոտ ադրբեջանական երեկվա սադրանքին։ «Երբ նման իրավիճակ է լինում...