Կանանց շրջանում ավելացել է թմրամիջոց օգտագործողների թիվը. առողջապահության փոխնախարար
Վերջին շրջանում ավելացել է թմրամիջոց օգտագործողների թիվը, ավելին` երիտասարդացել է դրանց օգտագործողների տարիքային շեմը։ Տեղեկությունն ԱԺ–ում հայտնեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։
«Վերջին տարիներին նաև կանանց շրջանում է ավելացել թմրամիջոց օգտագործողների թիվը։ Հիմնականում օգտագործում են սինթետիկ հոգեխթանիչներ։ Դրանց կիրառումը, ի դեպ, կարող է հանգեցնել հոգեկան առողջության խնդիրների։ Այժմ թմրամիջոցների ձեռքբերման համար նոր եղանակներից են օգտվում` տելեգրամյան ալիքների միջոցով են դրանք գնում»,–ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ երբեմն, ցավոք, հնարավոր չի լինում կանխարգելման աշխատանքներն ամբողջովին կատարել, սակայն իրավապահները զբաղվում են այդ հարցերով։
Բացի այդ, թմրամիջոցների կիրառման դեմ առողջապահության նախարարությունը իրազեկման աշխատանքներ է իրականացնում, ինչպես նաև վերապատրաստումներ են արվում բուժաշխատողների շրջանում։
Նանուշյանի խոսքով` վերջին 2 տարիների ընթացքում ավագ դպրոցների աշակերտների հետ հանդիպումներ են անցկացրել թմրամիջոցների վնասակարության թեմայով և կշարունակեն այդ հանդիպումները։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...