«ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական ԱԹՍ-ներ չկան». ՊՆ հաղորդագրությունը
19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն և նշում.
«Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան: Հորդորում ենք չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմն ունի 3 զոհ, ադրբեջանականը՝ 4. «Հայկական ժամանակ»
Ժամը 17։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը և նշում, որ ադրբեջանական սադրա...
Ադրբեջանն այս պահին հրետակոծում է մեր դիրքերը. bagramyan26
Ադրբեջանն այս պահին հրետանիով գնդակոծում է մեր դիրքերը։ Այս մասին հայտնում է bagramyan26-ը: Հիշեցնենք` Պաշտպա...
ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին գրում է ՀՀ ՊՆ-ն և հավելում.«Պաշտպան...
Ինչ իրավիճակ է. ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց
Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ու...