Ուկրաինան փոխել է ռազմական պլանները՝ ամերիկյան արտահոսքի պատճառով․ CNN
Վերջերս ուկրաինական զորքերի վիճակը նկարագրող ամերիկյան գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատճառով Կիևում ռազմական պլանների մի մասը փոխվել է։ Այս մասին հայտարարել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մոտ կանգնած անանուն աղբյուրին։
«Ուկրաինան արդեն փոխել է իր որոշ ռազմական պլաններ տեղեկատվության արտահոսքի պատճառով»,- նշվում է զեկույցում։
Հրապարակման մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչից են բաղկացած լինելու այս փոփոխությունները, և ինչ մասշտաբի են դրանք լինելու։
Ավելի վաղ The New York Times-ը նշել էր, որ ԱՄՆ իշխանությունները աշխատում են այդ փաստաթղթերը սոցցանցերից հեռացնելու ուղղությամբ, սակայն մինչ այժմ դա հնարավոր չի եղել անել։
Ինչպես հայտնում է Reuters-ը, վկայակոչելով երկու անանուն ամերիկացի պաշտոնյաների, իշխանությունները փնտրում են բացահայտված փաստաթղթերի աղբյուրը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում չեն բացառել, որ ցանցում հայտնված գաղտնի փաստաթղթերը կարող են կեղծ լինել։
Նմանատիպ հոդվածներ
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝&nbs...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նշվում է, որ...
ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղավոր է ճանաչել Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով․ ԶԼՄ
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել։ ՔԿ-ում նախաքն...