Առանց էլեկտրոնային դեղատոմսի հակաբիոտիկներ չեն վաճառվի. Արտակ Ջումայան
Հանրապետութունում կսահմանվի որոշ դեղերի էլեկտրոնային տարբերակով դուրս գրման պարտադիր պահանջ: Առաջինը լինելու են հակաբիոտիկները: «Արմենպրես»-ի տված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշել է, որ այդ դեպքում հնարավորություն կլինի գործընթացն ամբողջությամբ վերահսկել:
«Եթե էլեկտրոնային տարբերակով դեղատոմս չլինի, ապա դեղատունը իրավունք չի ունենալու վաճառել հակաբիոտիկներ: Առանց դեղատոմսի հակաբիոտիկներ չվաճառելու պահանջն այսօր էլ կա՝ թղթային տարբերակով, սակայն գործնականում, տեսանք, որ գործընթացը բավարար վերահսկողություն չգտավ: Էլեկտրոնային տարբերակով ավելի հեշտ կլինի վերահսկողություն իրականացնելը: Կարծում եմ, որ կունենանք վերահսկողության մակարդակի բարձրացում, օպերատիվ արձագանք՝ ցանկացած խախտուման ժամանակ: Եթե կլինեն տնտեսվարողներ ու բժիշկներ, որոնք կգնան այդ խախտմանը, այսինքն՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի կվաճառեն հակաբիոտիկներ, ապա կբացահայտվի մեկ այլ գործիքակազմով, որը նույնպես ներդնում ենք: Խոսքն ամբուլատոր քարտի էլեկոտրոնային տարբերակով ներդրման մասին է: Եթե այնտեղ ախտորոշումը լինի, բայց դեղ նշանակված չլինի, ու դա թղթային տարբերակով դուրս գրված լինի, ապա բուժական գծով պատասխանատուն կտեսնի և վեր կհանի խախտումը»,-ասել է նախարարի տեղակալը:
«Հանրապետությունում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրման ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: Այն ներդրվում է փուլային տարբերակով: Նախորդ տարվա հուլիսից կենտրոնական գնումներով ստացվող դեղերը դուրս են գրվում էլեկտրոնային տարբերակով: Այն ներդրված է հանրապետության ամբողջ տարածքում: Արդեն 800 հազար դեղատոմս դուրս է գրվել այդ տարբերակով: Այսօր չկա որևէ պոլիկլինիկա, ամբուատորիա, որ չի աշխատում այդ համակարգով»,-ասել է Արտակ Ջումայանը:
Շարունակելով բարեփոխումների թեման՝ Արտակ Ջումայանը տեղեկացրեց, որ անցնում են էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրման հաջորդ փուլին: Մասնավորապես, անապահովության միավոր ունեցող, ինչպես նաև հաշմանդամության կարգ ունեցող բուժառուների համար դեղատոմսերը դուրս են գրվելու էլեկտրոնային տարբերակով: Արդեն պիլոտային տարբերակը ներդրվել է Երևանի մեկ պոլիկլինիկայում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում: Այս ընթացքում բոլոր շտկումները կարվեն, որ արդեն ավարտին ամբողջական պրոդուկտը կարողանան ներդնել մյուս պոլիկլինիկաներում:
Հաջորդիվ մի քանի դեղատեսակների սահմանումն է, որոնց դուրս գրումը պարտադիր պետք է լինի էլեկտրոնային տարբերակով:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...