Թայվանի շրջակայքում հայտնաբերվել է 70 նավ և 11 չինական ինքնաթիռ
Թայվանի շրջակայքում հայտնաբերվել է 70 նավ և 11 չինական ինքնաթիռ: Այս մասին գրում է Readovka-ն` հավելելով, որ կործանիչների կեսը մտել է կղզու հակաօդային պաշտպանության գոտի:
Թայվանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Չինաստանի զինված ուժերը հետեւել են կղզում տիրող իրավիճակին։ Նշվում է նաեւ, որ 35 կործանիչներ հատել են Թայվանի նեղուցի միջին գիծը եւ մտել կղզու հակաօդային պաշտպանության գոտի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այդ տարածքում հայտնաբերել են մոտ 30 չինական ինքնաթիռ, այդ թվում՝ Սու-30 կործանիչներ։ Նշվում է նաև, որ շուրջ 20 ռազմանավ մարտական վարժանքների էր ուղարկվել Թայվանի նեղուցի միջին գծի մոտ. գիծը երկար տարիներ եղել է ոչ պաշտոնական արգելք երկրի և կղզու միջև: Միևնույն ժամանակ Reuters-ը նշել է, որ այժմ երկու կողմերում կա 10 նավ, սակայն սրացում պետք չէ սպասել՝ դա չի բխում Թայբեյի և Պեկինի շահերից։
Նմանատիպ հոդվածներ
Փոխհրաձգություն Տեղ գյուղի սահմանամերձ հատվածում. կան զոհեր. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղ...
ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջ...