ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Չինաստանը ցուցադրել է Թայվանի վրա իմիտացիոն հրթիռային հարվածները
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (PLA) հրթիռային հարձակումներ է մոդելավորել Թայվանի վրա, գրում է Global Times-ը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով։ Դա տեղի է ունեցել զորավարժությունների երկրորդ օրը, որոնք չինական զորքերը անցկացնում են Թայվանի մոտ։
Ինչպես նշում է թերթը, վարժանքների առաջին օրը, որոնք սկսվել են Թայվանի մոտ ապրիլի 8-ին, թայվանական բանակը գրանցել է չինական 71 ռազմական ինքնաթիռների մոտենալը կղզուն, նրանք կիրառել են հնարավոր հակամարտության դեպքում ծովի, օդի և տեղեկատվության հսկողություն։
Հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին, PLA-ն պատկերել է հրթիռային հարձակումներ ցամաքային թիրախների վրա: Ինչպես հայտնել է Թայվանի պաշտպանության նախարարությունը, ուշ կեսօրին կղզու մոտ նկատվել է 70 ինքնաթիռ և չինական բանակի 11 նավ։
[79e8a9160a49b9096b91bcb78030a0e9.jpeg]
WeChat-ում չինական բանակի կողմից հրապարակված անիմացիոն տեսանյութում երևում է, որ ՉԺՀ-ն օգտագործում է հրթիռային կայաններ, որոնք տեղակայված են ցամաքում և ծովում, Թայվանի թիրախներին մի քանի ուղղություններով հարված հասցնելու համար:
Չժաո Սյաոժչուոն, Չինաստանի ռազմական գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, նշել է, որ «հիմնական թիրախները» ներառում են կղզու ռազմական օբյեկտները. մասնավորապես, դրանք կարող են լինել զորքերի առանցքային դիրքերը, օդանավակայանները, ինչպես նաև ռազմական համակարգի կարևոր հանգույցները:
Չինաստանը չի ճանաչում Թայվանի անկախությունը և այն համարում է իր տարածքի մի մասը։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նույնպես չի բացառել կղզին ուժով վերահսկողության տակ վերադարձնելը։ Ապրիլի 8-ին Պեկինը հայտարարեց Թայվանի մոտ եռօրյա զորավարժությունների անցկացման մասին՝ ի պատասխան Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի՝ մի քանի օր առաջ ԱՄՆ կատարած այցի։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքալը, մեկնաբանելով զորավարժությունները, ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսը հավանաբար կաջակցի Թայվան ամերիկյան զորքեր ուղարկելուն, «եթե Չինաստանը ներխուժի»:
Նմանատիպ հոդվածներ
Թարմացված տվյալներ՝ սահմանային իրավիճակից․ ՀՀ ՊՆ
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությա...
ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝&nbs...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանական սադրանքի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նշվում է, որ...
ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղավոր է ճանաչել Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով․ ԶԼՄ
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել։ ՔԿ-ում նախաքն...