«Իմ թեկնածությունը լավագույնը չէ»․ հայ–ռուսական համալսարանի ռեկտորը հեռանում է պաշտոնից
Հայ–ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հեռանում է պաշտոնից։ Նա այս մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
Դարբինյանը նշել է, որ մայիսի 14-ին լրանում է իր` որպես ռեկտոր լիազորությունների ժամկետը։
«Ես դիմել էի համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իմ պատրաստակամությունը վերընտրվելու ևս 5 տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը: Նման աջակցություն, սակայն, 2 կողմից էլ ես չստացա: Ենթադրում եմ, որ նոր աշխարհաքաղաքական իրավիճակում առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար իմ թեկնածությունը լավագույնը չէ: Այս իմաստով լիովին համաձայն եմ կողմերի հետ»,– գրել է նա։
ՀՌՀ ռեկտորն ընդգծել է` չնայած որ իրեն որպես միասնական թեկնածու առաջադրել է համալսարանի ամբողջ անձնակազմը, այնուամենայնիվ ինքը չի մասնակցի ընտրություններին։
Առաջիկայում իր գործունեությանն անդրադառնալով` նա նշել է, որ չի բացառում մասնավոր համալսարանի ստեղծումը, ինչը ֆինանսական ներդրումներ կպահանջի:
Նշենք, որ Դարբինյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2001 թվականից։
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...