47-ամյա կինը անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ ՔԿ-ն դեպքի մասին
Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։ Վերջինս, չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները՝ ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է ՀՀ վարչապետի ուղղությամբ։
Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսվել է քրեական վարույթ։
Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...