Իրանի իշխանությունները տեսախցիկներ են տեղադրում հանրային վայրերում․ հայտնի է պատճառը
Շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանությունները տեսախցիկներ են տեղադրում հասարակական վայրերում և փողոցներում՝ բացահայտելու և պատժելու հիջաբ չկրող կանանց: Այս քայլով նրանք նպատակ ունեն զսպել ավանդական հագուստի կանոնները խախտելու դեպքերը: Այս մասին գրել է Reuters գործակալությունը։
«Հայտնաբերվելուց հետո օրինախախտները կստանան «նախազգուշացնող հաղորդագրություն»», ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Սեպտեմբերին Իրանի բարոյականության ոստիկանությունում կալանքի տակ եղած 22-ամյա քուրդ կնոջ մահից հետո օր օրի ավելանում է կանանց թիվը, որոնք հրաժարվում են հիջաբից:
Հիշեցնենք, որ 22-ամյա Մահսա Ամինին ձերբակալվել էր հիջաբի կրելու կանոնը խախտելու համար։
Այդուհանդերձ, ձերբակալվելու վտանգի ներքո էլ հիջաբի կանոնները խախտող կանայք քիչ չեն իսլամական երկրի առևտրի կենտրոններում, ռեստորաններում, խանութներում և փողոցներում: «Ըմբոստ» կանանց տեսանյութերը հեղեղել են սոցիալական ցանցերը:
Իրանի ոստիկանության այսօրվա հայտարարության մեջ կոչ էր արվել հասարակական վայրերի սեփականատերերին իրենց հերթին լրջորեն հետևել հասարակական նորմերի պահպանմանը: Բացի այդ, Իրանի ոստիկանությունը հորդորել է հանրությանը ընդդիմանալ հիջաբ չկրող կանանց:
Համաձայն Իրանի իսլամական շարիաթի օրենքի, որը սահմանվել է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, կանայք պարտավոր են ծածկել իրենց մազերը և կրել երկար, լայն հագուստ՝ կազմվածքը քողարկելու համար:
Նմանատիպ հոդվածներ
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...