Երուսաղեմում հայ հոգևորականների հանդեպ վտանգավոր վերաբերմունքի մասին․ The Telegraph
Զատկից ընդամենը երեք շաբաթ առաջ՝ մարտի 19-ին, երկու հոգեւորական եւ մի եպիսկոպոս ենթարկվել էին հարձակման իսրայելցի երկու ծայրահեղականի կողմից Գեթսեմանի եկեղեցում, գրել է The Telegraph պարբերականը։
Եկեղեցու ղեկավարությունը եւ միջդավանական կամավորները պարբերականին տեղեկացրել են, որ հարձակումները գրեթե բացառապես ուղղված են տեղի քրիստոնյա պաղեստինցիների, այլ ոչ թե ուխտագնացների կամ զբոսաշրջիկների դեմ, եւ կատարվում են իսրայելցի ծայրահեղականների կողմից։
Երկու իսրայելցի կալանավորվել է անգլիկանական գերեզմանոցում վանդալիզմի ակտ կատարելու մեղադրանքով, եւ, ինչպես ենթադրվում է, նրանք այս տարի ավելի ուշ պետք է կանգնեն դատարանի առջեւ։
Երուսաղեմի ոստիկանական օկրուգի սուպերինտենդանտը պնդում է, որ ոստիկանությունն անում է հնարավոր ամեն բան հակաքրիստոնեական բռնությունը կանխելու համար։
Այս հարձակումներից զատ, տեղի են ունենում նաեւ այլ միջադեպեր, որոնք մշտապես աննկատ են մնում։ Մի հայ քահանա The Telegraph-ին պատմել է, որ իր վրա երեք-հինգ անգամ թքում են Հին քաղաքի Հայկական վանքից մինչեւ Տիրոջ դագաղ ամենօրյա զբոսանքի ժամանակ։
Նա պատմել է, որ էլ ավելի շատ է անհանգստանում իր երիտասարդ ճեմարանականների եւ ծխականների համար, որոնց հեշտ է ճանաչել իրենց խաչերով։
«Մենք պետք է վարձենք որեւէ մեկին, ով կստուգի մուտքն ու ամեն տեղ,- ասել է նա։- Եվ ինձ համար գաղափարն այն է, որ այս տեղը պետք է բաց լինի բոլորի համար։ Բայց ես շատ լավ հասկանում եմ, որ ես երազող եմ»։
Նմանատիպ հոդվածներ
20-25 օրվա ձուն վաճառվում է որպես 3-6 օրվա. լաբորատոր փորձաքննության արդյունքները․ «Հետք»
Զատիկին ընդառաջ՝ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ձու արտադրող 7 ընկերության ապրանք՝ պարզելու, թե թարմ են...
Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24...
Զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Տեղ գյուղի հայկական անցակետը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ճեղքել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի հայկական անցակետը: Այս մասին NEWS...
Քաղաքացին անձրևանոցը նետել է Փաշինյանի ուղղությամբ․ նոր մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, որ Վայոց Ձորում քաղաքացին անձրևանոցը նետել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ։ Ոստիկանությունից...