Հայաստանի կապը ՌԴ-ի հետ կհեշտանա Վրաստանի տարածքով
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում երեկ այցելել է վրաց-ռուսական սահման տանող Քվեշեթի-Կոբի շուրջ 23կմ երկարությամբ նոր ճանապարհին կառուցվող 9կմ երկարությամբ թունելի շինհրապարակ։
Հայկական պատվիրակությունը շինտեղամաս է այցելել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ։ Հայաստանյան պատվիրակության անդամները վրաց գործընկերների հետ դիտարկել են 9կմ երկարությամբ թունելի կառուցման ընթացիկ աշխատանքները, ծանոթացել շինարարության, թունելի հորատման նորագույն տեխնոլոգիաներին։
Նոր ճանապարհը և թունելը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այս նոր ենթակառուցվածքը շահագործման հանձնելուց հետո կհեշտանա Վրաստանի տարածքով Հայաստանի կապը Ռուսաստանի Դաշնության հետ։ 23կմ երկարությամբ 2 գոտիանոց ասֆալտբետոնե ճանապարհն ունենալու է 5 կամուրջ և 5 թունել (ամենաերկարը՝ 9կմ)։ Նախարար Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վերին Լարսի սահմանային անցակետ։
[6f305351eb9fd02d70d40fbd2492af3d.jpg]
[8513dc073129c804d4e7832b48586d53.jpg]
[cfdf1d34a4544f722d91f47614a453a8.jpg]