Ռուսաստանում կստեղծեն քաղաքական ալգորիթմով արհեստական ​​բանականություն՝ Ժիրինովսկու անունով

Ռուսաստանում կստեղծեն նեյրոնային ցանց, ավելի ճիշտ՝ քաղաքական արհեստական ​​բանականություն՝ Ժիրինովսկու անունով։ Ալգորիթմը կպատրաստվի Վլադիմիր Ժիրինովսկու գիտական ​​աշխատությունների, ելույթների և մեկնաբանությունների հիման վրա, ասել է LDPR կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին։ Այս մասին գրում է glavny.tv-ին: 

 

«Նեյրոնային ցանցը կգնահատի այն, ինչ կատարվում է աշխարհում, ինչպես նաև կանի կանխատեսումներ, ինչպես ինքն է արել Ժիրինովսկին։ Ալգորիթմի մշակմանը կներգրավվեն հայրենական լավագույն մասնագետները»-նշել է Սլուցկին։

 

Սլուցկու խոսքով` նրա բոլոր գիտական ​​աշխատանքները, ելույթները, նամակները, մեկնաբանությունները կթվայնացվեն։ 

 

«Արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ մենք ստեղծում ենք Ժիրինովսկու  աշխարհում առաջին քաղաքական ալգորիթմը»,- գրել է Սլուցկին իր Telegram ալիքում։

 

Նեյրոնային ցանցի օգնությամբ ստացված կանխատեսումները պետք է ծառայեն ոչ միայն Ռուսաստանի, այլեւ աշխարհի զարգացմանը, եզրափակել է Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժիրինովսկին երկրաշարժ է կանխատեսել Թուրքիայում և Սիրիայում։ Ինչպես նաև 2024 թվականին Մերձավոր Արևելքի հակամարտությունը, որից հետո ոչ ոք այլևս չի խոսի Ուկրաինայի մարտերի մասին:

Քաղաքականություն

Պատահարներ