«Իսրայելական զորքերի հարձակումը Ալ-Աքսա մզկիթի վրա կարմիր գիծ է Թուրքիայի համար»․ Էրդողան

Ես դատապարտում եմ մուսուլմանների առաջին Կիբլայի դեմ ստոր գործողությունները եւ կոչ եմ անում անհապաղ դադարեցնել հարձակումները: Հասկանալի է, որ Իսրայելի վարչակազմի կողմից առաջացրած բռնությունների ալիքի հետեւում, չնայած բոլոր նախազգուշացումներին, կան ներքին խնդիրներ։ Դա կոչվում է ճնշման քաղաքականություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում են տեղի լրատվակաները։

 

«Իսրայելական զորքերի հարձակումը Ալ-Աքսա մզկիթի վրա կարմիր գիծ է Թուրքիայի համար։ Թուրքիան այս հարձակումներից առաջ չի լռի ու անգործության մատնվի»,- ասել է Էրդողանը։

 

Ավելի վաղ հաղորդել էինք,  որ մոտ 100 պաղեստինցիներ վիրավորվել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Պաղեստինցի բանտարկյալների հարցերով կոմիտեի ներկայացուցիչ Ռիյադ ալ-Աշքարը լրագրողներին հայտնել է, որ Իսրայելը Ալ-Աքսայում իրականացված արշավանքի արդյունքում ավելի քան 200 պաղեստինցի է ձերբակալել։ Իսրայելի գործողություններն արդեն դատապարտվել են Հորդանանի և Եգիպտոսի կողմից։

Քաղաքականություն