ԱՄՆ կոնգրեսականները Թայվանում են
ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությունը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայքլ Մաքքալի գլխավորությամբ, ժամանել է Թայվան, հայտնում է NBC News-ը։
Մաքքալն ասել է, որ ԱՄՆ պատվիրակության այցը «ազդանշան է Չինաստանի կոմունիստական կուսակցությանը, որ ԱՄՆ-ն աջակցում է Թայվանին», և որ Միացյալ Նահանգների իշխանությունները ցանկանում են, որ Պեկինը երկու անգամ մտածի «նախքան Թայվան ներխուժելը»:
Թայվան են ժամանել ԱՄՆ-ի և՛ հանրապետական, և՛ դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները։
Ամերիկացի օրենսդիրները Թայվան են ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթիի այցի հաջորդ օրը։
Քաղաքական գործիչը քննադատել է Չինաստանի իշխանություններին՝ ամերիկացի քաղաքական գործիչների և Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի հանդիպումների ֆոնին Վաշինգտոնին մեղադրելու «մեկ Չինաստան» սկզբունքը խախտելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըս...